Ամանորից հետո ազերիական ԶԼՄ-ները սկսել են կատարել հերթական պատվերը, որն իջեցվել է սուլթան Իլհամ Ալիևի աշխատակազմից...Ազերիների առաջնորդը սրտնեղած է Ռուսաստանում բնակվող իր ճանաչված "համերկրացիներից",որոնք չեն ստորագրել անցած տարվա դեկտեմբերին ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինին ուղղված դիմումի տակ՝ընդդեմ Պետդումայում քննարկվելիք Հայոց Ցեղասպանության ժխտման դեմ քրեականացնող օրինագծի...Ալիևյան կայքերը ուղղակի հարձակման են ենթարկում ՌԴ-ում բնակվող "ադրբեջանցիներին",որոնց մեղադրում են հայրենասիրության պակասի,դավաճանության,վախկոտության և այլ "հանցագործությունների" մեջ...Ի.Ալիևին ենթակա ԶԼՄ-ները սարսափելի ծանր են տանում այս օրենքի ընդունումը Պետդումայի կողմից և այն դիտում են որպես ադրբեջանցիների արժանապատվությունը և իրավունքը ոտնահարող օրենք...Թուրքերին վիրավորող այս դավադիր օրենքի դեմ չեն բողոքել ՌԴ-ում բնակվող հայտնի կինոռեժիսոր Ռուստամ Իբրահիմբեկովը,գործարարներ Ագալարովը,Ալեքպերովը,Խալիլովը,Պուտինի "ընկեր" Իլհամ Ռահիմովը,Մոսկվայի և Դոնի Ռոստովի ազերիների համայնական ղեկավարները և այլն... Այս ամենում ինձ ավելի շատ հետաքրքրում է,թե ինչո՞ւ են այս օրինագծի քննարկման առնչությամբ այսքան ակտիվացել հենց ադրբեջանցիները և ոչ՝թուրքերը...Պաշտոնական Անկարան բացարձակ ոչ մի բան չի ձեռնարկում Պետդումայում քննարկվող այս օրինագծի դեմ,այն դեպքում,երբ թուրքերը այլ երկրներում շատ ակտիվ պայքարում են Հայոց Ցեղասպանության ճանաչման և քրեականացման օրինագծերի քննարկման և ընդունման դեմ...Ազերիական ԶԼՄ-ները իրենց ակտիվությունն այս հարցում "հայրենակիցներին" բացատրում են համաթուրքական համերաշխությամբ...

Սակայն շատ զարմանալի է,որ այդ համերաշխությամբ "տառապում" են միայն ՌԴ-ում բնակվող ազերիները...Ղազախները, ղրղզները, ուզբեկները, թուրքմենները, թաթարները, բաշքիրները, կարակալպակները և այլ թյուրքական ծագում ունեցող ժողովրուրդները,ըստ Իլհամ Ալիևի տրամաբանության,հայրենասեր չեն, դավաճան են,քանի որ դիմումներ չեն գրում Նարիշկինին և չեն շանտաժում ռուսաստանյան իշխանություններին...Ազերիները իրենց այս հիստերիայով ապացուցեցին,որ նույնիսկ նորաստեղծ ազգ չեն...Նրանք տարրական թուրք են, և որ Փոքր Ասիայում բնակվող սուննի թուրքերից տարբերվում են միայն նրանով,որ շիա են...Նրանք իրենց այս պահվածքով նաև Պուտինին ապացուցեցին,որ Անկարայի կողմից օգտագործվող "հինգերորդ շարասյուն" են Ռուսաստանում,Ղրիմում բնակվող թաթարների հետ մեկտեղ...

Պաշտոնական Բաքուն իր այս քաղաքականությամբ ապացուցեց,որ ադրբեջանցի ազգ չկա...Ընդհակառակը,նրանք ապացուցեցին,որ ավելի մեծ թուրք են,քան "Անկարայի" թուրքերը...

Հ.Գ.ՌԴ-ում բնակվող հայրենակիցների վրա ցեխ շպրտելով,ալիևյան ԶԼՄ-ները օրինակ են բերում ՌԴ-ում բնակվող հայերին՝Արա Աբրահամյանին և Ռուբեն Վարդանյանին,որոնք հայամետ օրինագծի տակ անպայման իրենց ստորագրությունները կդնեին...Այո,կդնեին,որովհետև ՀԱՅ են...Ալիևյան պատվերները կատարող ԶԼՄ-ները չեն հասկանում,որ Ադրբեջանում ծնված հրեան,լեզգինը,ավարը կամ թալիշը,որոնք մեծ հաջողությունների են հասել Ադրբեջանից դուրս,պարտավոր չեն ծառայել մի ազգի,որը մինչև հիմա չի գիտակցում իրեն որպես "անկախ" ազգ,իսկ Ադրբեջանում ծնվածներին բոլորին անվանում է "ազերի"...Ազգությամբ քուրդ Իլհամը,որը չի սիրում հիշել իր քուրդ լինելու մասին,մոռանում է,որ բոլորը չէ,որ նրա նման սեփական ծագումն ուրացող են...Ազերիական ԶԼՄ-ները նեղսրտում են,որ Մոսկվայի և Դոնի Ռոստովի ազերիական համայնական ղեկավարները ևս չեն ստորագրել Նարիշկինին ուղղված այդ դիմումը...Իսկ այդ ԶԼՄ-ները չեն հետաքրքրվում, թե ինչպե՞ս են այդ միլիարդատեր ազերիները իրենց ընտանիքների ՀԱՅ անդամներին՝կանանց, ՄԱՀԻՑ փրկելու համար 1988-90 թթ.փախել Ադրբեջանից,որ հիմա էլ պահանջներ են ներկայացնում վերջիններիս...

Գագիկ Համբարյան