Լոգասենյակը պետք է լինի տան ամենամաքուր վայրը: Հենց դրանից է կախված ընտանիքի առողջությունը: Լոգասենյանկը մաքուր պահելու համար, հաճախ օգտագործում ենք բազմաթիվ քիմիական միջոցներ: Բայց երբեմն դրանք ավելի շատ վնաս են հասցնում, քան օգուտ են տալիս…

Այդ միջոցներն ամբողջովին չեն մաքրում, իսկ դրանց թունավոր ազդեցություննը շատ մեծ է: Ձեզ համար պատրաստել ենք մատչելի և արդյունավետ մի միջոց՝ լոգասենյակի սալիկները մաքրելու համար:

Ինչպես մաքրել սալիկները

Ձեզ պետք կգան

¼ բաժակ ջրածնի պերօքսիդ
1 թեյի գդալ հեղուկ օճառ
½ բաժակ սոդա
1 Խառնեք բոլոր բաղադրիչները և պահեք հեղուկը շշի մեջ:

2 Քիչ քանակությամբ հեղուկ լցրեք խոնավ սպունգի վրա և դրանով տրորեք սալիկը: Այնուհետև պարզաջրեք սովորական մաքուր ջրով:

3 Եթե սալիկները և դրանց արանքները, կարերը շատ կեղտոտ են, քսեք այդ հեղուկը և թողեք այդպես մնա 10 րոպե: Կրկնեք ևս մեկ անգամ և պարզաջրեք:

4 Որպեսզի մաքրելուց հետո լոգասենյակը երկար ժամանակ մաքուր մնա, կիրառեք հետևյալ միջոցը: Խառնեք ջուրը և քացախը 1:1 չափաբաժնով, և լցրեք սալիկների ու կարերի վրա, շաբաթը երկու անգամ:

http://blog.1in.am/blog/190722.html