Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների խզումը նոր փորձանք է տարածաշրջանի ու հատկապես մերձավորարևելյան հայաշատ երկրի` Լիբոնանի համար: Լիբանանի քաղաքական դաշտը գտնվում է հենց այս երկու երկրների ուղղակի ազդեցության տակ: Լիբանանը նաև այն երկիրն է, որտեղ վերջին 60 տարվա ընթացում քաղաքական հարցերը լուծվում են զենքի միջոցով:
Ուստի, ցավոք, կարելի է ենթադրել, որ առաջիկայում Լիբանանին սպասվում է քաղաքական ճգնաժամի խորացում և, որպես հետևանք, հնարավոր են զինված բախումներ: Հայաստան պետությունը պետք է պատրաստ լինի սիրիահայերի ներգաղթից հետո ընդունել Լիբանանի մեր հայրենակիցներին:
Narek Galstyan