Հաջորդ մրցաշրջանում ֆուտբոլում կարող են փորձարկվել տեսակրկնությունները, որոնց օգտագործումը ներկա պահին թույլատրված չէ և պետք է հաստատվի IFAB–ի կողմից։
R-sport-ի փոխանցմամբ՝ նորամուծությունը կօգնի մրցավարներին վիճելի պահերը որոշելիս, դարպասները գրավելիս և կանոնները խախտելիս:
«Մենք հնարավոր ամեն ինչ անում ենք, որ հաստատենք այդ գիտափորձը մարտին կայանալիք կազմակերպության ամենամյա ժողովում։ Պետք է քննարկել նաև մանրամասները, բայց ընդհանուր սկզբունքներ արդեն կան»,- ասել է IFAB-ի անդամ Ջոնաթան Ֆորդին Ռոյթերսը։
Հավելենք, որ IFAB-ը կազմված է ՖԻՖԱ-ի չորս և բրիտանական ասոցիացիաները ներկայացնող չորս անդամներից։ Որոշում ընդունելու համար անհրաժեշտ է վեց անդամի հավանությունը։