Անցած 2015թ.-ը քաղաքական առումով թեև խոստանում էր շատ ավելի թեժ լինել, սակայն այնուամենայնիվ աչքի ընկավ աշխուժությամբ: Հասարակության և քաղաքական շրջանում եռուզեռ առաջացրեց Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող իրադարձությունները, որոնք միգուցե և համարվում են ուղղորդված, սակայն յուրաքանչյուր դեպքում արժանացան համապատասխան ուշադրության և ապացուցեցին, որ Հայաստանում դեռևս հնարավոր է հաղթանակի պայքար մղել:

Այս իրադարձությունների և ընդհանրապես 2015թ.-ի ընթացքումաչքի ընկան որոշ քաղաքական դեմքեր՝ պատգամավորներ, նախարարներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ և այլն:

YN.am-ը (Yerevan News-Երևան Նյուզ) անցկացրեց առցանց հարցում պարզելու համար, թե ըստ հարցման մասնակիցների ով էր 2015թ.-ի «լավագույն քաղաքական դեմքը»: 

Ըստ մեր կողմից իրականացվածհարցման արդյունքների Նիկոլ Փաշինյանը 27.1 տոկոս ձայների բաշխմամբ համարվում է 2015թ. «լավագույն քաղաքական դեմք»: Երկրորդը ՀՀ քաղաքական ընդդիմության ամենավառ ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանն է՝ 22.3 տոկոս ձայներով: Նշենք, որ մեր հարցման մասնակիցների մի ստվար զանգվածը՝ 26.9 տոկոսը, մեր կողմից առաջադրված թեկանծուներից ոչ ոքին չեն «հավանել». «նշվածներից ոչ ոք» կետն են ընտրել մասնակիցների 26.9 տոկոսը:

Ձայների մեծ տարբերությամբ մեր հարցման արդյունքներով երրորդը քաղաքական աշխարհը լքած Գագիկ Ծառուկյանն է՝ 6 տոկոս: Ընդհանուր առմամբ մենք առաջադրել ենք 11 տարբերակ, որոնցից միայն 3-ն են հավաքել ձայների մեծամասնություն, իսկ մյուս «քաղաքական դեմքերը» ստացել են քիչ թվով ձայներ: 

Հարցման արդյունքներն ամբողջությամբ ներկայացված են լուսանկարում: