ՈւԵՖԱ-ի նախագահ և ՖԻՖԱ փոխնախագահ Միշել Պլատինին հանել է իր թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահական ընտրությունների ցուցակից:

 

Նախկին ֆուտբոլիստը որոշել է զբաղվել իրեն առաջադրված մեղադրանքների հարցերով.

«Հանել եմ թեկնածությունս, որպեսզի կենտրոնանամ կոռուպցիայի մեղադրանքների վրա: Այժմ պետք է մտածեմ այլ բանի մասին: Շուտով քննարկումներ կսկսվեն Լոզանի Մարզական վճռաբեկ դատարանում»,- Պլատինիի խոսքը մեջբերում է L'Equipe-ը:

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի նախագահական արտահերթ ընտրությունները կանցկացվեն 2016 թվականի փետրվարի 26-ին՝ Ցյուրիխում: