Ամանորից հետո՝ նոր տարվա սկզբին, մարդիկ կարծես ավելի բարի են լինում, քան ամբողջ տարվա ընթացքում: Յուրաքանչյուր նոր տարվա սկզբում մարդիկ դառնում են ավելի երազկոտ, անգամ սկսում են հավատալ հրաշքների, սակայն այդ զգացողությունն արագ անհետանում է… Տոներն անցնելուց հետո մարդիկ հասկանում են, որ իրականում կյանքը շարունակվում է իր նորմալ հունով:
Այս տարին տեղեկատվական առումով բավականին աշխույժ է սկսել: Նախ, Ազատության հրապարակում դեռ շարունակվում է դեկտեմբերի սկզբից Ազատության հրապարակում մեկնարկած նաստացույցը, մասնակիցները չեն դադարեցրել անգամ տոնական օրերին: Օրերս Օպերայի մեձակայքում ծեծկռտուք տեղի ունեցավ ակտիվիստների ու ոստիկանների միջև, եղան նաև բերման ենթարկվածներ: Կապիկի տարվա հաջորդ անհաջող և, ինչու չէ, հասարակությանը անհագստացնող իրադարձությունը վիրուսային հիվադությունների տարածումն էր, ինչի արդյունքում դպրոցներում դասերը վարչապետի հանձնարարությամբ հետաձգվեցին:
Տարին ակտիվ սկսվեց նաև գործադիրում: Չնայած նախապես հայտարարվել էր, որ աշխատանքային տարին սկսվելու է հունվարի 8-ին, սակայն գործադիրում սկսվեց հունվարի 4-ին՝ աշխատանքային խորհրդակցություններով:
Մնում է միայն հուսալ, որ նոր տարում սպասվող նոր իդեաները հնարավոր լինի կյանքի կոչել, մարտահարավերները՝ հաղթահարել հեշտությամբ և նվազ կորուստներով:
Այնպես որ՝ աշխատանքային տարվա մեկնարկը տրված է…
Արմեն Հովասափյան