Նախորդ տարի ճամբարում մի խումբ պատանիների հետ ծանոթացանք, որոնք եկել էին Ներքին Կարմիր աղբյուր գյուղից: Գյուղը սահմանամերձ է և գտնվում է ակտիվ կրակի տակ: Իրենք այնպես հանգիստ էին պատմում այդ ամենի մասին, որ կարծես այդպես էլ պետք է լիներ՝ դա դարձել էր նրանց առօրյան:

Վաղը այդ երեխաներից մեկը՝ Արթուրը գնում է բանակ: Երբ հարցրի թե որտեղ ես ուզում ծառայել, նա պատասխանեց.

- Ուզում եմ պոստ պահեմ անպայման, իմ չորս ախպերները պոստ են պահել, ես էլ պահեմ, որ հայրս հանգիստ խղճով ասի հինգ տղես էլ պոստ են պահել:

Արթուր ջան, իմ անվախ երիտասարդ ընկեր: Քեզ նմանից թուրքը միշտ վախեցել է, միշտ այդպես՝ խրո՛խտ: Թող տեսակդ շատանա, ու քեզ պես մտածեն բոլորը, քեզ անփորձանք , բայց հպարտ ծառայություն եմ մաղթում:

Իր ֆեյսբուքյան էջում գրում է Գեղամ Օհանյանը: