«Անցած տարվա ամռանը Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգապետի Հայաստանի Սյունիքի մարզ այցելության ժամանակ համաձայնության է եկել Արևելյան Ատրպատականի մանր եղջարավոր կենդանիների` Հայաստան տեղափոխելու մասին»,- այս մասին պարսկական Fars գործակալությանը հայտնել է կառավարության անդամ Սայիդ Մոհամմադ ալ Հաշեմը:

Նա նաև ավելացրեց, որ վերոնշյալ համաձայնությունների հիման վրա հինգ տարի կազմող մեկ շրջանում 50 հազար մանր եղջարավոր կենդանիներ տեղափոխվելու են Հայաստանի Սյունիքի մարզ` արոտավայրերի համար:

Ալ Հաշեմը նաև հիշատակեց, որ այս տարվա մայիս-հունիս ամիսներին առաջին փուլի ժամանակ վեց ամիս ժամանակահատվածով Հայաստանի Սյունիքի մարզ է տեղափոխվելու 10 հազար գլուխ մանր եղջերավոր կենդանի:

Ալ Հաշեմը, ներկայացնելով մանրամասները, նշեց, որ կենդանիներին ուղեկցելու են հինգ հովիվներ և այդ ամբողջ ծախսերը իր վրա է վերցրել գյուղատնտեսական արդյունաբերության մեջ գործող հայկական մի կազմակերպություն: