1983-ին Թուրքիայում մահապատժի ենթարկված ASALA-ի մարտիկ Լևոն Էքմեջյանի աճյունը նրա ընտանիքի կամքի համաձայն տեղափոխվել է Ֆրանսիա:
Էքմեջյանը ASALA-ի «Խրիմյան Հայրիկ» խմբի անդամ էր, որն իրականացրել է «Կարին» գործողությունն Անկարայի Էսենբողա օդանավակայանում: 1982 թ. oգոստոսի 7-ին Զոհրաբ Սարգսյանի և Լևոն Էքմեջյանի գործողության արդյունքում սպանվեց 9 մարդ, 72-ը՝ վիրավորվեց: Սարգսյանն ինքնասպան եղավ ձերբակալության պահին: Էքմեջյանը վիրավորվել էր և նրան ձերբակալեցին: Նա գնդակահարվեց 1983թ. հունվարի 28-ին և հուղարկավորվել էր Անկարայի Ջեվեջի Ասրի գերեզմանատանը:
Ինչպես հայտնում է Hurriyet-ը, Էքմեջյանի ընտանիքը դիմել էր Թուրքիայի իշխանություններն փաստաբան Էրեն Կեսկինի միջոցով՝ հայտնելով, որ կցանկանոր տեղափոխել նրա աճյունը և հուղարկավորել քրիստոնեական ծեսով: Իշխանությունների համաձայնությունը ստացվեց 2015-ի ավարտին՝ մի քանի օր անց արտաշիրիմում կատարվեց և Էքմեջյանի աճյունը տեղափոխվեց Ֆրանսիա ինքնաթիռով:
Հայաստանի ազատագրման գաղտնի բանակը (ASALA) մարքսիստական ռազմականացված կազմակերպություն է, որը գործել է 1975-ից մինչև 1990-ականների սկիզբը: 1980-ականներին այն ներառված է եղել ԱՄՆ Պետդեպի ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, սակայն հետագայում հեռացվել է ցուցակից:
Շարունակությունը՝ այստեղ