Հունվարի 9-ին, ժամը 11.59-ին ահազագ է ստացվել, որ Ապարան-Նիգավան ավտոճանապարհին, կամուրջի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Մ. Ս.-ին պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 27 UU 062 պետհամարանիշի ավտոմեքենան (2 ուղևոր):

***

Հունվարի 9-ին, ժամը 08.49-ին ահազագ է ստացվել, որ Ապարան-Լուսագյուղ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտի մեջ, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները դուրս են բերել Հ. Բ.-ի վարած Միցուբիշի Պաջերո մակնիշի 34 QN 263 պետհամարանիշի ավտոմեքենան (3 ուղևոր):