Հունվարի 6-ին «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր որոշում է կայացվել՝ 31-ամյա Ա.Բաբայանին ՀՀ քրեական օրենսգրքի 4 հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
«Ագրեսիվ, խմած եկել են ու սկսկել հայհոյել». «Մուսալեռ»-ի մատուցողը մանրամասներ է պատմում (տեսանյութ)
Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2016թ. հունվարի 6-ին` ժամը 00:20-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի տարածքում գործող «Մուսալեռ» հյուրանոցա-ռեստորանային համալիրում մի քանի երիտասարդ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը: