Նյու Յորքում հայտնաբերվել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ժամանակ երկու համաշխարհային առևտրի երկնաքերերին բախված ինքնաթիռի բեկորներից: Այս մասին նշում է Итар Тасс գործակալությունը` հղում կատարելով մայրաքաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Փոլ Բրաունին:
Նրա խոսքերով բեկորը հայտանաբերվել է հողում երկրաբանների կողմից, որոնք աշխատանքներ էին տանում Մանհեթենի փողոցներից մեկում, որտեղ նախկինում գտնվել են առևտրական կենտրոնները:
«Ներկայումս այդ հատվածը շրջապատված է ոստիկանությամբ, փորձագետներն անցկացնում են անհրաժեշտ աշխատանքներ: Հնարավոր է, նրանց հաջողվելու է ինչ-որ նոր բաներ հայտնաբերել»,- նշել է ոստիկանը:
Հիշեցնենք, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի առավոտյան ԱՄՆ-ում տեղի ունեցան իրենց մասշտաբներով և զոհերի քանակով աննախադեպ ահաբեկչական գործողություններ: Երկու մարդատար ինքնաթիռներ, առևանգված ահաբեկիչների կողմից, բախվեցին Նյու Յորքի համաշխարհային առևտրի կենտրոնների երկնաքերերին: Եվս մեկ ինքնաթիռ այդ օրը բախվեց Վաշինգթոնի պաշտպանության նախարարության արևմտյան հատվածին: Չորրորդ ինքնաթիռը բախվել է Պիթսբուրգ քաղաքի մոտ: Ահաբեկչության ժամանակ զոհվել էր 3.000 մարդ: