Մեքսիկայում ձերբակալվել է ամենափնտրվող ոճրագործ, նարկոբարոն Խոակին Գուսման Լոերան։ 

Նա առավել հայտնի է Գաճաճ մականվամբ։ Նրա տունը ստիպված են եղել գրոհի միջոցով վերցնել։ Շենքի մուտքերը մի քանի ժամ պահպանում էին զրահապատ մեքենաները, իսկ ներսում հնչում էին կրակոցներ։ Արդյունքում ավազակախմբից 5-ը զոհվել են, իսկ գրոհայիններից մեկը վիրավոր է։