Ֆեյսբուքում նոր էժանագին սկանդալ ա թևածում: «Ակտիվիստները» ահազանգում են, թե Շուշան Պետրոսյանը սպառնում ու ահաբեկում ա ֆեյսբուքյան օգատատիրոջը: Կոնտեքստից կտրելով Շուշանի ասածը՝ նրան սարքել են հրեշ, մինչդեռ վերջինս թեև պատկերավոր ու կոպիտ, բայց շատ դիպուկ ա գրել:
«Էս պետություն չի, երկիր չի, նողկում եմ էս ազգից» նման արտահայտություն թույլ տված սուբյեկտը հարգանքի ա արժանի՞՞՞՞ Էդ ով չի հասկանում, որ էդ «աչքդ կհանեմ»-ը զայրույթի դրսևորում ա, զուտ: Ծնողը, որ երեխային ասումա՝ մի արա, «աչքդ կհանեմ», աչքը հանելու ա՞՞՞ թե փորձումա պատկերավոր ձևով բացատրի, որ սխալ ա նման բան ասելը, որ չի կարելի պետությունն ու իշխանությունը նույնացնել, չի կարելի թացը չորի հետ վառել ու մի հատ էլ «զոհի» կարգավիճակ ընդունել:
«Դուք եք ուտում ձեր զինվորի գլուխը, ոչ թե թուրքը»,-սենց արտահայտություն ա անում մեկ էլ ազերական քարոզչամեքնենան: Մտածեք, ինչ եք պաշտպանում ու ինչի համար… Բանակը մեր երկրի ամենակայացած օղակն ա ու ոչ մեկ թող չփորձի համակարգչի դիմաց նստած բանակի մասին դատողություններ անի: Ու խնդալուն էնա, որ Շուշանին հիմա քննադատում են «մարդիկ», ովքեր սկի բանակում չեն ծառայել ու իրենց համար հայրենիքն ավարտվում ա էնտեղ, որտեղ սկսվում ա հերթական դրամաշնորհային ծրագիրը:
Ամոթա, սթափվեք:
Մոդերատոր Մոդերա