Անգլիական «Լիվերպուլ» ակումբը ցանկանում է ձեռք բերել Շախտյորի ռմբարկու Հենրիխ Մխիթարյանին: Ինչպես հայտնում է calciomercato.com-ը «կարմիրները»  ցանկանում են ֆուտբոլիստին ձեռք բերել, որը փոխարինելու է Լուիս Սուարեսին և պատարստ են տրանսֆերի համարել տրամադրել 40 մլն եվրո:

Համաձայն լուրերի Սուարեսը Լիվերպուլը լքելու է այս ամառ և այդ նպատակով անգլիական ակումբը մոտական ժամանակներս պատրաստ է «Շախտիորին» և Մխիթարյանին պաշտոնական առաջարկ կատարել:

Նաև նշվում է, որ Լիվերպուլի` 24 ամյա ֆուտբոլիստի ձեռքբերման համար հիմնական հակառակորդը իտալական Յուվենթուս ակումբն է, որը նույնպես Մխիթարյանին դիտարկում է իր տրանսֆերային շուկայի հիմնական նպատակներից մեկը: