Մոսկվայում տղամարդը բենզին է լցրել նախկին կնոջ վրա և այրել նրան։ Ողբերգական միջադեպը ֆիքսել են տեսախցիկները։

Բժիշկները պայքարում են կնոջ կյանքի համար, իսկ տղամարդուն որոնում է ոստիկանությունը։

Այրվող կնոջն օգնության են եկել հարևանն ու մոտակայքում գտնվող տաքսիստները։ Նրանց հաջողվել է մարել կրակը։