Հերթական հայ ընտանիքն ունի մեր օգնության կարիքը:
45-ամյա Պետրոս Կարախանյանը ապրում է 3 անչափահաս երեխաների հետ, ծանր պայմաններում: Իրականում, Պետրոսն ունի 6 երեխա, որոնց արդեն 4-5տարի է լքել է մայրը: Այժմ երեխաներին միայնակ մեծացնող հայրը չի կարողանում ապահովել բարեկեցության տարրական պայմաններն անգամ:
Պետրոսի մեծ որդին Հայկական բանակի զինվոր է, իսկ 2-րդ 18-ամյա որդին, ով խուլ ու համր է, գտնվում է հարևան ընտանիքի տանը: Այս ընտանիքը պահում է նաև Պետրոսի 15-ամյա դստերը: Ինչպես YN.am-ին ( Yerevan News - Երևան Նյուզ լրատվական կայք) հայտնեց նրանց հարազատներից մեկը, հարևանները այս երկուսին խնամում են սեփական երեխաների նման:
Պետրոսն իր ավիրված տան մեջ բնակվում է 3 անչափահաս երեխաների հետ: Երեխաները 1-ին, 2-րդ և 6-րդ դասարանի աշակերտներ են: Այս երեխաների ապավենն են միայն գործազուրկ հայրն ու ծեր տատը:
Պետրոս Կարախանյանն իր ընտանիքի հետ ապրում է Սիսիանի Շաղատ գյուղում:
Նշենք, որ հոր խնամքի տակ մնացած 3 երեխաներին առաջին հերթին անհրաժեշտ է բնակվելու տարրական պայմաններ: Նրանք չունեն անգամ անկողին, ծածկոց և առաջին անհրաժեշտության այլ իրեր:
Բոլոր ցանկացողները կարող են իրենց օգնությունը ցուցաբերել դժվար կացության մեջ հայտնված այս մարդկանց: Օգնությունը կարող է լինել ցանկացած տեսակի՝ հագուստ, կոշիկ, սնունդ, վառելիք, ֆինանսական օգնություն և այլն: Մեզանից յուրաքանչյուրը կարող է փոխել մեկ երեխայի, մեկ դեռահասի վաղվա օրը:
Բոլոր ցանկացողները կարող են զանգահարել՝
094 09 11 47
096 09 11 47
055 61 50 03
060 50 11 74
Դրամական փոխանցումներ կատարել ցանկացողները կարող են իրենց օգնությունն ուղարկել ներքոնշյալ հաշվեհամարներով՝ «Անկախության Սերունդ» ԵՀԿ հաշվետիրոջը: Խնդրում ենք յուրաքանչյուր դեպքում փոխանցում կատարելիս որպես փոխանցման նպատակ անպայմանորեն նշել՝ «ֆինանսական օգնություն Պետրոս Կարախանյանի ընտանիքին»:
ՀՀ դրամով փոխանցումներ կատարելու համար՝
AMD - 30164700100
ԱՄՆ դոլարով հարցում ուղարկելու համար՝
Correspondent Bank
RAIFFEISEN BANK INTERNATIONAL AG (RBI)
VIENNA, AUSTRIA
SWIFT: RZBAATWW
Beneficiary Bank
"AREXIMBANK-GAZPROMBANK GROUP" CJSC
YEREVAN, ARMENIA
SWIFT: RKASAM22
Correspondent account No. AT593100007055072235 with RAIFFEISEN BANK INTERNATIONAL AG (RBI)
USD - 30164700101
Եվրոյով փոխանցումներ կատարելու համար՝
Correspondent Bank
COMMERZBANK AG,
FRANKFURT AM MAIN, GERMANY
SWIFT: COBADEFF
Beneficiary Bank
"AREXIMBANK-GAZPROMBANK GROUP" CJSC
YEREVAN, ARMENIA
SWIFT: RKASAM22
Correspondent account No. 400886597400 with COMMERZBANK AG
EUR - 30164700149
ՌԴ ռուբլով փոխանցումներ կատարելու համար՝
Банк-посредник:
ГПБ (ОАО)
Москва, РФ
SWIFT: GAZPRUMM
К/С 30101810200000000823
БИК 044525823, ИНН 7744001497
Банк получателя:
ЗАО «АРЭКСИМБАНК-ГРУППА ГАЗПРОМБАНКА»
Ереван, Армения
Swift: RKASAM22
Кор. счет No. 30111810700000005936 в ГПБ (ОАО)
RUR - 30164700158