ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա, հետևել Անդրանիկ Մարգարյանին նվիրված 6-րդ հուշամրցաշարի ընթացքին: Ակադեմիայի կողմից վեցերորդ տարին անընդմեջ անցկացվող հուշամրցաշարը ընթանում է տարիքային խմբերով՝ կարող են մասնակցել մինչև 18 տարեկան պատանիներ և աղջիկներ: Ս.թ. հունվարի 8-ին մեկնարկած հուշամրցաշարը կեզրափակվի հունվարի 16-ին: Բոլոր հաղթողները կպարգևատրվեն մեդալներով, հուշանվերներով և իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի շախմատի ակադեմիայի հավաքներին:
Նախագահը դիտել է Անդրանիկ Մարգարյանին նվիրված հուշամրցաշարը
Բոլոր հաղթողները կպարգևատրվեն մեդալներով, հուշանվերներով և իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի շախմատի ակադեմիայի հավաքներին:![](https://yn.am/disc/13-01-16/5d1f65e40229da66f25f23d3b70b0654.jpg)
![](https://yn.am/disc/13-01-16/f9bdf104c1e314f5cbdfd7330f3eeaf7.jpg)
![](https://yn.am/disc/13-01-16/abefcae8f1cb5959a83eb1f9803fa48b.jpg)