Աշխարհահռչակ Էմի Վայնհաուսի մահից երկու տարի էլ չի անցել, սակայն ծրագրավորվել են մի շարք միջոցառումներ կապված նրա հիշատակը հավերժացնելու համար:Այս մասին գրում է անգլիական Sun պարբերականը:
Նրա հայր Միտչը աշխատում է Քամդենում արձան տեղադրելու համար և այս շաբաթ նրա ընտանիքը հաստատեց, որ վավերագրական ֆիլմ է ստեղծվելու երգչուհու մասին:
Այսօր երգչուհու անունով բացվելու է փողոց, որը կոչվելու է Winehouse Street կամ Winehouse Way:
Նոր փողոցներ կարող են բացվել Չարլս Դիկենսի և Ֆրանկեշտեյնի հեղինակ Մարի Շեյլին: