Մարդ հենց մտնում ա Երևան մեռնելը գալիս ա...Լուրջ եմ ասում էդքան բացասական մի դարձրեք մեր քաղաքը, էդքան մի մեռցրեք մեր մեջ Երևանում ապրելու ցանկությունը: Սա ես ասում եմ բոլոր նրանց, ովքեր ամեն օր թեմա են ման գալիս, որ փնթփնթան ու կյանքներս դարձնեն մղձավանջ:

Թողեք հանգիստ ապրենք մեր քաղաքում, մենք լավ գիտեքն ՀԻՄՆԱԿԱՆ ու ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ խնդիրները: Անգամ Երևանի տարբեր մասերում տարբեր տրամադրություն ա: Մասիվներում լրիվ ուրիշ տրամադրություն ա, Մալաթիայի կողմերը լրիվ ուրիշ, իսկ Կենտրոնը մնում ա բողքի, նեգատիվ մթնոլորտի կենտրոն...

Էս ամենը չես զգում էնքան ժամանակ, մինչև մի որոշ ժամանակ մայրաքաղաքից չես կտրվում ու նորից վերադառնում ու էս ԴԱՐԴԸ զգում վզիդ... Երևանս վարդագույն ա, մի դարձրեք մոխրագույն...

Կիլիկիա Հայաստան (Կիլիկիան)