ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.

«Հարգելի ՖԲՀ, Ի պատասխան ձեր բազմաթիվ հարցումների տեղեկացնեմ, որ արձակուրդների լրացուցիչ երկարաձգման որոշում այս պահին չկա։

Նման անհրաժեշտություն առաջանալու դեպքում հնարավոր որոշման մասին պատշաճ կերպով կիրազեկենք։

Կրկին բոլորին առողջություն եմ մաղթում»։