Գերմանիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Միրոսլավ Կլոզեն այս մրցաշրջանի վերջում կավարտի կարիերան:
Football Italia-ի փոխանցմամբ՝ 37-ամյա հարձակվողը մտադիր է սկսել մարզչական կարիերա և հավանաբար կմարզի Գերմանիայի պատանեկան հավաքականներից մեկը:
Հիշեցնենք, որ Միրոսլավ Կլոզեն աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստն է (16 գոլ):
Գերմանիայի հավաքականի կազմում նա անցկացրել է 137 խաղ՝ դառնալով 71 գոլի հեղինակ: