Երեկ խոզի գրիպից մահացությունների մասին նոր տեղեկություններ էին հայտնվում, մարդիկ էին հոսպիտալացվում, բայց Յուր առողջապահության նախարարությունը փոխանակ գործով զբաղվի Ստենդափ ժանրի հումորային տեքստեր էր հրապարակում: Հասկանում եմ, որ մոտներդ մորֆիի ավելցուկ կա, բայց մի քիչ էլ գործով զբաղվեք:

Օդանավակայանի հին մասնաշենքը կքանդեն: Ահա այսպիսի որոշում էր կայացվել երեկ: Կուկուրուզնիկն էլ քանդեցին սարքելու նպատակով, Աֆրիկյանների տունն էլ պետքա վերականգնվեր: Այս տարի առաջին նախարարությունը, որ պետք է փակվի դա Նարեկ Սարգսյանի գլխավորած քաղաքաշինության նախարարությունն է, դրանից հետո կարան մշնախը փակեն: Էս նախարարությունները, առավոտ 9-ին , որ գնում են գործի հայ ազգը տուժում է:

Իրաննը զայրացել է ԱՄՆ-ի նավերի պատճառով: Իհարկե ԱՄՆ-ն այսպիսի փոքրիկ սադրանքների վարպետք է, բայց Իրանն էլ իր տեղը նստողներից չէ: Հիմա միջազգային ներողություն կստանա ԱՄՆ-ից ու Սաուդիտներին կհիշեցնի, թե տարածաշրջանում եվ է հզոր պետությունը:

Ադրբեջանի ներկայիս իրավիճակը իդեալական է Հայաստանի համար: Ֆինանսական փուչիկը պայթեց ու ադրբեջանը սրընթաց ներքև է իջնում: Մանաթը արժեզրկվում է, Դոլար ու Եվրո չկա: Ալիևը պետք է վախենա իր դիրքի համար, որովհետև ամեն ինչ իր դեմ կարող է շրջվել:

Էդգար Խաչատրյան