Ամերիկացի հատուկ ծառայություններին հաջողվել է պարզել ոմն Միշայի ինքնությունը, որը համաձայն Ցարնաև եղբայրների բարեկամների դրդել է եղբայրներին Բոստոնի ահաբեկչությանը:Այս մասին հաղորդում է CNN գործակալությունը: 

Պարզվել է, որ Միշան ազգությամբ հայ մահմեդական է մոտ 30 տարեկան կարմիր մորուքով :Նշվում է նաև, որ այժմ հատուկ ծառայության աշխատակիցները որոնում են Ձոխկար Ցարնաևի համակարգիչը:

Մասնավորապես Ցարնաև եղբայրների մայրը նշել է, որ Թամերլանը և Միշան մոտիկ ընկերներ են եղել և վերջինս իր ազդեցությունն է ունեցել Ցախկաևի կրոնական գիտելիքների խորացման համար:

«Երբ Միշան այցելեց մեզ, նա ուղղակի բացեց մեր աչքերը և ծանոթացրեց իսլամի հետ: Նա կրոնին նվիրված, շատ լավ և շատ գեղեցիկ մարդ էր»,- նշել է Զուբեյդաթ Ցարնաևը:

Թամերլանի հորեղբայր Ռուսլան Ցարնաևը ավելի բացասկան կարծիք ունի Միշայի նկատմամբ և նշել, որ նա ամբողջությամբ մաքրել Թամերլանի ուղեղը:

Թամերլան  Golden Gloves նախկին բռնցքամարտիկը Միշայի ազդեցության տակ լքել է բոքսի ասպարեզը և դադարել է երաժշտություն լսել:

Զուբեյդատը չի նշել այն մզկիթները, որ Թամերլանը հաճախ այցելել է, սակայն լրատվական միջոցները նշում են, որ այն եղել է Կոտրովա մզկիթը Մախաչկալայում:

Ցարնաևների մայրը նաև մերժել է այն լուրերը, որ Թամերլանը ուղարկել է հաղորդագրություններ, որտեղ նշված է եղել կրոնի ծայրահեղական լինելու մասին կամ որ պատրաստ է մահանալ հանուն իսլամի: