Անցած 2015թ.-ը, չնայած իրարամեժ կարծիքներին, հագեցած էր իրադարձություններով: Հասարակության և քաղաքական շրջանում եռուզեռ առաջացրեց Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող իրադարձությունները, որոնք միգուցե և համարվում են ուղղորդված, սակայն յուրաքանչյուր դեպքում արժանացան համապատասխան ուշադրության և ապացուցեցին, որ Հայաստանում դեռևս հնարավոր է հաղթանակի պայքար մղել:
ՀՀ Կառավարությանն առընթեր նախարարությունների շրջանում ևս տեղի ունեցան նոր զարգացումներ: Նախարարներն էլ աչքի ընկան որոշակի աշխուժությամբ:
YN.am-ը ( Yerevan News - Երևան Նյուզ լրատվական կայք ) անցկացրեց առցանց հարցում պարզելու համար, թե ըստ հարցման մասնակիցների ով է «տարվա նախարարը»:
Այսպիսով, ըստ հարցման մասնակիցների 34 տոկոսի «Տարվա նախարար» է ճանաչվել ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ձայների մեծամասնությամբ երկրորդն է ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է ՀՀ Արդարադատության նորանշանակ և գեղեցկուհի նախարարուհի Արփինե Հովհաննիսյանը:
Մեր հարցման արդյունքներով 4-րդ տեղում է ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը 6.5 տոկոս ձայներով, 5-րդը՝ ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը, հաջորդիվ՝ ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
Ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ լուսանկարից: