ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մերձմոսկովյան Դմիտրովի շրջանի հոգեբուժական հիվանդանոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տասնյակ անմեղ մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի կայքը։ Հանրապետության նախագահը խնդրել է իր անկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքերը փոխանցել զոհվածների հարազատներին և մտերիմներին: