Դուբայում կայացած ստուգողական խաղում Դորտմունդի «Բորուսիան» հանդիպեց hարավկորեական «Չոնբուկին»:

Խաղն ավարտվեց 4:1 հաշվով՝ դորտմունդցիների հաղթանակով:

Գոլերը.

Լի Դոն-Գուկ (10) - Մարկո Ռոյս (4), Գոնսալո Կաստրո (42), Պարկ (53), Քրիստիան Պուլիսիչ, (90+1):

Հայաստանի հավաքականի և գերմանական ակումբի կիսապաշտպան Հենրխ Մխիթարյանը դորտմունդցիների մեկնարկային կազմում էր և խաղաց մեկ խաղակես և դարձավ գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ Դուբայում անցկացրած առաջին ստուգողական խաղում Թոմաս Տուխելի գլխավորած թիմը 4:0 հաշվով պարտության էր մատնել գերմանական «Այնտրախտին»:

Վաղը «Բորուսիան» կվերադառնա Գերմանիա, իսկ հունվարի 19-ին վերջին ստուգողական հանդիպումը  կանցկացնի չեխական «Սպարտայի» հետ՝ Բունդեսլիգայի առաջնության վերսկսվելուց առաջ: