Բրիտանացի հետազոտողները պարզել են, որ նարինջն ու կիտրոնը բացասաբար են ազդում մարդու ոսկրային համակարգի վրա:

Նարնջի և կիտրոնի բաղադրությունում առկա ֆրուկտոզան և այլ ագրեսիվ տարրեր հատկապես վտանգավոր են երիտասարդ կանանց համար: 22 տարի անցկացված հետազոտության ժամանակ մասնագետները հետևել են 78 հազար կանանց: Պարզվել է, որ 778-ի ոսկրերի ու ատամների վիճակը վատթարացել է վերոնշյալ երկու մրգերի կանոնավոր օգտագործման հետևանքով:

Նշվում է, որ նարինջն ու կիտրոնը շատ քիչ բանով են զիջում գազավորված ըմպելիքներին մարդու ոսկրային համակարգի վրա ունեցած քայքայիչ ազդեցության առումով:
Նարնջի հյութը հակացուցված է աղեհամակարգի գրեթե բոլոր հիվանդությունների դեպքում և խորհուրդ չի տրվում ստամոքսահյութի բարձր թթվայնության դեպքում:

Արման Կարապետյան