Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ տեղի ունեցավ«Երևան 2.0» քաղաքային ինկուբատորի «Հայոց գրերի երթ» արտռելիեֆ նախագծի բացումը: «Երևան 2.0» քաղաքային ինկուբատորը իրականացնում է քաղաքային ծրագրեր: Դրանց շարքում «Հայոց գրերի երթ»ն էր:
Հայոց գրերը` նոր մեկնաբանությամբ և նոր ձևավորմամբ: Մատենադարանի հարևանությամբ գտնվող Մաշտոցի 51 հասցեից մինչև Սարմենի հատող փողոց տանող մասում գտնվող պատին տեղադրվել են հայոց այբուբենի տառերը, որի հեղինակն է imyerevan.com կայքի տնօրեն և «Հայոց գրերի երթ» նախագծի հեղինակ
Գայանե Մանուկյանը՝ «վիտամինցի» Վաչեի կինը:
Դերասան, հումորիստը իր բլոգում նոր լուսանկար է տեղադրել կնոջ ու Ավետ Բարսեղյանի հետ և կատարել հետևյալ գրառումը.
«Գայանե Մանուկյան` ամիսներ շարունակ տանջվել և ստեղծել է «Հայոց գրերի երթ» նախագիծը,Ավետ Բարսեղյան` նախորդ գիշեր հատուկ ժամանել է ՍՄն-ից բացման արարողությունը վարելու համար, Յուրա Մովսիսյան` աջակցել է Յ տառի ֆինանսավորման հարցում, Վաչե՜ Թովմասյան` եկել ու «ճպցրել» է այս սելֆին»։)))