Հունվարի 15-ին, ժամը 21.33-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Հասմիկի փողոցի թիվ 7/1 տան ավտոտնակում գտնվող քաղաքացին չի արձագանքում. ավտոտնակի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Ռ. Ա.-ին պատկանող ավտոտնակի դուռը. ներսում հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու ( ծնված 1942թ.) դին: