Երեկ՝ հունվարի 17-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արտաշատ քաղաքում: «Արտաշատ» բժշկական կենտրոնում մահացել է երկու ամսական երեխա: Այս տեղեկությունը YN.am-ի ( Yerevan News - Երևան Նյուզ ) հետ զրույցում հաստատեցին նաև ՀՀ Քնչական կոմիտեից:

Մեզ հայտնեցին, որ դեպքի առընչությամբ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական քննություն:

Ըստ նախնական տվյալների, երեխան բժշկական կենտրոն է տեղափոխվել արդեն մահացած վիճակում: