ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին այս անգամ չդավաճանեց իր սկզբունքներին: Նա Մոսկվայի Հեղափոխության հրապարակում սուզվել է ջրի մեջ՝ իրականացնելով մկրտության արարողություն: 

Ժիրինովսկուն ուղեկցել են բազմաթիվ մարդիկ, ում նույնպես չհաջողվեց խուսափել լոգանքից: Այս գործընթացին Ժիրինովսկին անձամբ է հետևել: «Լոգանքից» հետո Վլադիմիր Վոլֆովիչը հայտարարել է, որ այժմ խոզի գրիպն իրեն հաստատ չի սպառնում: