««Ժողովուրդ-ը երեկ տեղեկացրել էր, որ օրերս գաղտնիության պայմաններում բացվել է անցած տարվա հունիսի 16-ին մահացած ամերիկահայ գործարար, ՀՀ ազգային հերոս Քըրք Քրքորյանի կտակը։ Ինչպես արդեն հայտնել էինք՝ բարերարն իր ունեցվածքը կտակել է բարեգործությանը։ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Քրքորյանի կտակն իրագործելու նպատակով ԱՄՆ-ում հատուկ գրասենյակ է բացվել, որում ներգրավված են բազմաթիվ իրավաբաններ և տնտեսագետներ։ Նրանք առաջիկա ամիսներին մեկ առ մեկ պետք է վեր հանեն, թե Քրքորյանն իր 98 տարվա կյանքի ընթացքում ինչպիսի բարեգործություն է կատարել, որպեսզի ունեցվածքից ստացված միջոցների հաշվին այն կրկնեն, ինչպես նշված է մեծ բարերարի կտակում»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: