Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վարույթ է ընդունվել Հովհաննես  Հայրապետյանի վերաբերյալ քրեական գործը, որի շրջանակներում վերջինիս մեղադրանք է առաջադրվել անչափահասի հետ սեռական հարաբերություններ ունենալու համար,  որի հետևանքով աղջիկը հղիացել է: Նկատենք, որ տվյալ պարագայում անչափահասը ամբաստանյալի կինն է:

Առաջադրված մեղադրանքի համաձայն, 23-ամյա Հովհաննես Հայրապետյանը  2012թ.հունվարի 3-ից փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելով Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի բնակչուհու հետ, որի  16 տարին դեռեւս  լրացած չի եղել, պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ, որի արդյունքում  վերջինս հղիացել է,-գրում է Փաստինֆոն:

Հովհաննես  Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել   ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով` 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար: Նրա նկատմամբ  որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: