Հունվարի 19-ին` ժամը 06:00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում է ստացվել, որ Երևան-Կիև չվերթի ինքնաթիռի ուղևորներից մեկի մոտ փամփուշտ է հայտնաբերվել. տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական բաժինը։
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման աշխատակիցները Երևան-Կիև չվերթի ինքնաթիռի ուղևոր, 1968 թ. ծնված Նուշիկ Մ.-ի ձեռքի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերել են անհայտ տրամաչափի 1 փամփուշտ:
Նուշիկ Մ.-ն «Զվարթնոց» օդանավակայանի հատուկ զննման գոտուց բերման է ենթարկվել գծային բաժին:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ: Կատարվում է հետաքննություն: