Դամասկոսում Սիրիայի վարչապետ Վաել ալ Հալքիի նկատմամբ մահափորձ է կատարվել: Անահայտ անձինք ռումբ են պայթեցրել Ալ Հաքիի ավտոշարասյան մոտ: Պայթունի ժամանակ զոհվել է Ալ Հալքիի թիկնապահը, ինքը վարչապետը կենդանի է մնացել: Այս մասին հայտնում է Agence France Presse գործակալությունը:
Интерфакс գործակալությունը, հղում կատարելով լիբանանյան Ալ Մայադին հեռուստաալիքին, նշում է վեց զոհվածների մասին:
Ինչպես նշում է Reuters գործակալությունը պայթունը տեղի է ունեցել Ալ Հալքիի ավտոշարասյան մոտ ապրիլի 29-ի առավոտյան Դամասկոսի կենտրոնում գտնվող Մեզե շրջանում: Լրատվական միջոցները համոզված են, որ մահափորձի հիմնական նպատակը եղել է վարչապետը և այն կազմակերպել են Բաշար Ասադին ընդդիմադիր ուժերը:
Վաել Ալ Հալքին Սիրիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2012 թվականի օգոստոսից, իսկ մինչ այդ եղել է առողջապահության նախարարը: