«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հանրապետականների հետ դաշնակցության կոալիցիա կազմելու մասին լուրերն այլեւս նույնիսկ պաշտոնապես չեն հերքվում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՅԴ-ն նոր կոալիցիայի անդամ դառնալուց հետո ի թիվս նախարարական 3 պորտֆելների, ակնկալում է ստանալ նաեւ մարզպետի 3 պաշտոններ:
Ուշագրավը, սակայն, այն է, որ դաշնակցությունն ի սկզբանե արդեն կուլիսային բանակցություններում նշում է, թե կոնկրետ որ մարզի ղեկավարումն են իրենք ցանկանում ստանձնել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դաշնակցականների ցանկում ամրագրված են Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզերի մարզպետների պաշտոնները: ՀՅԴ-ի նպատակն այս մարզերից վարչական ռեսուրսներով քվե ստանալն է: Ենթադրվում է, որ այս հանգամանքն է ՀՅԴ-ին գրավում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, անդրադառնալով նախընտրելի մարզերի մասին տեղեկությանը, ասաց. «Ինչ-որ ասվել է լրատվամիջոցներին, այդքանով բավարարվեք: Որեւէ կոնկրետ պաշտոնի մասին խոսակցություն դեռեւս չկա: Նախնական քննարկումներ են միայն»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: