Հունվարի 20-ի համեմատ այսօր բարձրացել է ԱՄՆ դոլարի և նվազել ռուսական ռուբլու և եվրոյի փոխարժեքները:
Համաձայն rate.am-ի՝ 1 դոլարի առքի գինը այսօր թանկացել է +0.18 դրամով, վաճառքինը՝ 0.13 դրամով, իսկ 1 եվրոյի առքի գինը նվազել է 0.34 դրամով, իսկ վաճառքինը՝ 0.33 դրամով, 1 ռուբլու առքինը նվազել է 0.11 դրամով, իսկ վաճառքինը՝ 0.09 դրամով:
Արդյունքում հունվարի 21-ի դրությամբ 1 ԱՄՆ դոլարի առավելագույն առքի գինը կազմում է 486 դրամ, վաճառքինը՝ 489.50 դրամ, 1 եվրոյի առավելագույն առքի գինը կազմում է 529 դրամ, իսկ վաճառքինը՝ 538 դրամ: Ռուսական 1 ռուբլու առքի առավելագույն գինը կազմում է 5.92 դրամ, իսկ վաճառքինը՝ 6.30 դրամ:


