Երգչուհի Իվետա Մուկուչյանը, ով Հայաստանը ներկայացնելու է «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթում, իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Շատերը կարծում էին, թե այս երգով եմ ներկայանալու Եվրատեսիլ 2016-ին: «Ադամանդներն աղջկա լավագույն ընկերն են» իմ սիրելի ստեղծագործություններից է, որն առաջին անգամ կատարել է Քերոլ Չենինգը՝ Բրոդվեյի թատրոնում: Բոլոր դեպքերում, առաջարկում եմ կրկին վայելել այն: Ինչ վերաբերում է Եվրատեսիլին… շատ շուտով կներկայացնենք և՛ երգը, և՛ տեսահոլովակը: Մի քիչ էլ համբերություն»: