2014թ-ին 2013թ-ի համեմատ Հայաստանում 19,8%-ով ավելացել է ամուսնալուծությունների թիվը և կազմել 4 498 դեպք. այսօր հրավիրված ասուլիսին վիճակագրական տվյալները ներկայացրեց իրավաբան Էմիլ Մարկոսյանը: Ըստ ԱՎԾ-ի՝ 2014թ-ի հունվարից 1000 գրանցվածներից 238-ը ամուսնալուծվել են:

Իրավաբանը շարունակեց վիճակագրություն ներկայացնել՝ ամուսնալուծությունները հիմնականում լինում են ամուսնական առաջին տարում, երբ միմյանց սովորում են և հինգերորդ տարում, երբ սիրահարվածությունն աստիճանաբար նվազում է: Ի դեպ, պաշտոնական թվերով՝ յուրաքանչյուր 1000 բնակչից 13 երեխա է ծնվում:

Թե որն է հիմնական պատճառը իրավաբանը նշեց, որ Հայաստանում որևէ պաշտոնական ուսումնասիրություն չի անցկացվել, կան մասնավոր ենթադրելի ուսումնասիրություններ: Ըստ նրա՝ հնարավոր չի լինում դատարաններից վերցնել ,թե ամուսնալուծության դեպքերից քանիսն են սոցիալական խնդրի, քանիսը դավաճանության պատճառով, քանի որ դատարանը իրավացիորեն գաղտնի է պահում: