Կրկին զզվանք եմ ապրում քրիստոնյա Եվրոպայից և ԱՄՆ-ից...Կրկին նրանք ապացուցեցին,որ զուրկ են սկզբունքներից, սրբապիղծ են իրենց էությամբ...Երկու օր է` սարսափելի վայնասուն են բարձրացրել արևմտյան ԶԼՄ-ները...Քաղաքակիրթ "աշխարհը",հատկապես քրիստոնյա կոչվածները,որոնք իրականում աթեիստ էլ չեն, սարսափած և զայրացած են "Իսլամական Պետության" հերթական բարբարոս քայլից...Բոլոր համաշխարհային լրատվամիջոցներն,արդեն երկու օր,հաղորդում են այն մասին,որ Մոսուլի մոտ գնտվող Սուրբ Եղիայի վանքը,որը կառուցվել է ասորի վանականների կողմից մոտավորապես 595 թ-ին՝1421 տարի առաջ, ահաբեկիչ բարբարոսների կողմից ամբողջությամբ ավերվել է...Պետք է նշեմ,որ սույն վանական համալիրը,որը 18-րդ դարից գտնվում է Խալդեյական կաթոլիկ եկեղեցու հովանու տակ, ամբողջությամբ ավերվել էր դեռ 2014 թ-ին,որի մասին իրաքյան ԶԼՄ-ները հայտնել էին 2014 թ-ի աշնանը՝ներկայացնելով ամբողջությամբ ավերված եկեղեցու լուսանկարները` կատարված արբանյակներից...Սակայն չգիտես ինչո՛ւ կամ չգիտես թե ու՛մ պատվերով, այս տեղեկատվությունը հիմա նոր է ներկայացվում եվրոպական երկրների հասարակությանը՝որպես թարմ լուր...

Սուրբ Եղիայի վանքի ոչնչացումը ողբերգություն է բոլորիս համար...Հայ ժողովուրդը բազում այսպիսի ողբերգություններ է տեսել,որին սակայն "քաղաքակիրթ աշխարհը" չի էլ անդրադարձել...Ինձ զայրացնում է եվրոպական քրիստոնյա երկրների հանցավոր և երկդիմի քաղաքականությունը,որոնք առանց ամոթի կարող են երկու տարի առաջ ավերված եկեղեցու լուրը սեփական անգրագետ հասարակություններին ներկայացնել որպես " թարմ ու տաք" լուր՝ինչ-ինչ նպատակներ հետապնդելով,սակայն լռել այն մասին,թե նույն Մոսուլից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա գնտվող Ջուղայում ինչպես անհետացան 10000 խաչքարերը...Հայաստանի իշխանությունները 2005-2006 թթ-ից,բարձրաձայնում են այն մասին,որ Ադրբեջանը Ջուղա քաղաքի հայկական գերեզմանոցը իր հազարավոր խաչքարերի հետ ոչնչացնում է...Այնտեղ գտնվող խաչքարերը ջարդվում են ծանր շինարարական տեխնիկայի օգնությամբ, իսկ գերեզմանոցի ազատված տարածքը վերածվել է հրաձգադաշտի...Նույնիսկ կան ապացույցներ՝իրանցի սահմանապահները նկարահանել են ազերիների բարբարոսությունները...Սակայն ո՛չ մի եվրոպական երկիր,ո՛չ մի միջազգային կառույց չդատապարտեց բարբարոս թուրք-ազերիներին...Երբ նրանց դեմ այս հարցը բարձրացվում է,ապա անդրդվելի դեմքով պատասխանում են."Մենք չունենք ապացույցներ...Պետք է պատվիրակություն ուղարկել Նախիջևան...":

Սակայն արդեն տասը տարի այդ պատվիրակությունները եվրոպական մայրաքաղաքներից չեն կարող հասնել Ջուղա,քանի որ նրանց դա թույլ չի տալիս ազերիների սուլթան Իլհամ Ալիևը...Այսինքն` ոչ թե թույլ չի տալիս,այլ ԳՆՈՒՄ է...Կաշառված քրիստոնյա եվրոպացի պաշտոնյան թքած ունի քրիստոնյա հային պատկանող պատմական հուշարձանների ոչնչացման վրա...Հիշեցնեմ,որ Ջուղայի գերեզմանատան ամենահին խաչքարը թվագրվում է 9-րդ դ.՝իր "արժեքով" ոչնչով չզիջելով Մոսուլի մոտ գտնվող Սուրբ Եղիայի վանքին,որի համար այսքան մեծ վայնասուն են դրել ծախու եվրոպացի չինովնիկները...

Հ.Գ.Բացարձակ չզարմացա,երբ Ամանորի գիշերը 13-րդ դարում կառուցված Քյոլնի տաճարի մոտ մահմեդական խուժանը հարձակվել և բռնաբարել էր տեղացի կանանց... Ինչպես ասում են. «Ինչ ցանես,այն էլ կհնձես»...Երկերեսանի քրիստոնյա "արևմուտքը" դեռ կստանա իր արժանի պատիժը...

Գագիկ Համբարյան