Նոր Հարավային Ուելսի համալսարանի գիտնականները որոշել են պարզել, թե մորուքի ինչ երկարությունն է տղամարդկանց դարձնում համակրելի:

Այդ նպատակով գիտնականները լուսանկարել են տղամարդկանց դեմքի` տարբեր չափի մազածածկույթով և այդ նկարները բաժանել կին կամավորների: Լուսանկարները համապատասխանաբար բաժանել են չորս խմբի. Մաքուր սափրված վիճակով, հինգօրյա մորուքով, 10 օրոյա մորուքով և ավելի երկար մորուքավորների:

351 կին գնահատել են այդ նկարները համակրելիության, արիության, առողջության և ծնողական  հմտությունների տեսանկյունից:

Արդյունքում թույլ սեռի ներկայացուցիչները ամենահամակրելին համարել են 10 օրյա մորուքով տղամարդկանց: Նրանք նաև համակրելի են համարել ամբողջությամբ  սափրված դեմքով և երկար մորուք ունեցող տղամարդկանց, իսկ ցուցակի վերջում հայտնվել են հինգօրյա մորուք ունեցող տղամարդիկ:

Evolution and Human Behavior ամսագրի հոդվածում գիտնականները գրել են, որ հավանաբար բանը նրանում է, որ թույլ մազածածկույթը երբեմն ոչ հավասար տեսք է ունենում. ասես տղամարդու դեմքը ծածկված է բծերով: Այնուամենայնիվ գիտնականները պարզել են, որ դեմքի մազային ծածկույթի երկարությունը և խտությունը ազդում է վերջինիս համակրելիության վրա:

 Ընդ որում 10 օրյա մորուք ունեցողները մարդկանց աչքին արիության և հասունության տեսք ունեն: Բացի դա մորուքը մեզ ասում է, որ մեր դիմաց ոչ թե երեխա է, այլ ընտանիքի լավ հայր: