Սույն թվականի հունվարի 22-ին, տեղական ժամանակով ժամը 14.42-ին (Գրինվիչի ժամանակով` 10.42-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.8 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջանի տարածքում:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը։

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.860 և արևելյան երկայնության 47.770: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Ստեփանակերտ և Հադրութ քաղաքներում 3 բալ ուժգնությամբ: