«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցները վերջին շրջանում նկատել են, որ իրենց նախարարը` Արտեմ Ասատրյանը, չափից ավել անտրամադիր է գործի գալիս եւ գնում: Բանն այն է, որ ՀՀ ղեկավարությունը Արտեմ Ասատրյանին արդեն տեղեկացրել է, որ առաջիկայում նա պաշտոնանկ է արվելու, քանի որ հնարավոր նոր կոալիցիայի շրջանակներում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պորտֆելը տրվելու է Դաշնակցությանը: Այլ կերպ ասած՝ իր պաշտոնը պահպանելու գործում Ասատրյանի միակ հույսն այն է, որ Դաշնակցության հետ ՀՀԿ-ի կոալիցիա կազմելու գործընթացն ինչ-որ հրաշքով տապալվի: Սակայն այս պահի դրությամբ առկա իրավիճակն այնպիսին է, որ առավել հավանական է կոալիցիայի կայացման հեռանկարը: Ինչեւէ, վերը բերված լուրերի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություններ ստանալ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություններից, սակայն ապարդյուն»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: