«Հրապարակ» թերթը գրում է. «Շիրակավանի գյուղապետը 2015թ.–ից մնացել Է առանց ավագանի ու չի կարողանում հաստատել համայնքի բյուջեն։
Մեր տեղեկություններով՝ ավագանու անդամներից մեկը մեկնել Է խոպան, մյուսը դեռևս 2013թ. մեկնել Է պայմանագրային ծառայության, իսկ 2015թ. նոյեմբերին Էլ մահացել Է մեկ ուրիշը։ Մնացել Է ավագանու 2 անդամ, որոնք, սակայն, չեն կարող քվորում ապահովել։ Մեզ տեղեկություններ Էին հասել, թե առանց ավագանու մնացած գյուղապետը, ստիպված, նախորդ տարվա բյուջեով Է աշխատում։
Դիմեցինք Շիրակավանի գյուղապետ Մարատ Մկրտչյանին։ Նա նշեց, որ դեռևս դեկտեմբերին դիմել են կառավարություն, որպեսզի իրենց համայնքում արտահերթ ընտրություն նշանակեն, իսկ առայժմ, այո, աշխատում են նախորդ տարվա բյուջեով և որևէ շարժ չեն կարողանում անել։ Համայնքում նոր ընտրություններ դեռ չեն նշանակվել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։