Խեցգետին: Օրը բավականին բարդ կդասավորվի, սակայն, հաջողության հասնելու հնարավորություն, այնուամենայնիվ, կունենաք: Ամեն բան կախված է նրանից, թե ինչ համախոհներ կընտրեք, և ում խորհուրդներին կհետևեք: Նոր ծանոթների հետ հարաբերություններում առավել զգույշ եղեք: Հակված եք գերագնահատել, վստահել նրանց, ովքեր գուցե արժանի չեն դրան:

Տնային գործերը շատ ժամանակ կխլեն: Չափից շատ մի ծանրաբեռնեք ձեզ, դիմեք հարազատների օգնությանը: Հնարավոր է գումարային շահույթ: