Ռոբերտ Սարգսյանի խորհուրդը` քաղաքական ուժերին (video)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամովոր Ռոբերտ Սարգսյնը, ով առավել հայտնի է որպես  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդի նույնպես մասնակցում էր ԵՐևանի ավագանու հհկ այօրվա քարոզարշավին, որը տեղի էր ունենում Ավան վարչական շրջանից:

Նշենք, որ Ռոբերտ Սարգսյանը պատգամավոր էր ընտրվել թիվ 1 ընտրատարածքից, որն էլ ներառում է Ավան վարչական շրջանը:

Լրագրողների հետ զրույցի ժամանակ Ռոբերտ Սարգսյանը իրենց հաղթանակը բարձր գնահատեց, բայց չառանձնացրեց իրենց հիմնական մրցակցին` բոլորին էլ հավասար դասելով:

«Մենք ասել ենք, որ լավ քաղաքապետ է եղել տարոն Մարգարյանը ու լինելու է լավ քաղաքապետ: Ուրիշ ոչ մի բան չենք ասում»,-ասաց Ռոբերտ Սարգսյանն ու հավելեց, որ  մայիսի 5-ին արդար ընտրություններ են լինելու: