«Հրապարակ» թերթը գրում է.

«Պատգամավոր, «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, մեր տեղեկություններով, առաջիկայում պատրաստվում է մարզադաշտի առողջացման ծրագիր ներկայացնել, որի մեջ կմտնի նաև բաժնեմասեր վաճառելը: Ստադիոնը «փրկելու» նպատակով Աղաբաբյանը բանակցում է «դրսի» գործընկերների հետ. «Նրանցից ենք աջակցություն ակնկալում, թե չէ Հայաստանում ո՞վ պետք է փող տա, որ բանակցենք։ Հայաստանում մենակ վերցնում են:

Էդքան ժամանակ վատ վիճակում մնացի, ոչ մեկ չի ասում՝ ինչով օգնեմ»: Առողջացման ծրագրի հստակ ժամկետ նա չի նշում: Հիշեցնենք, որ դատարանի վճռով սնանկ ճանաչված «Հրազդան» մարզադաշտի պարտքը կազմում է մոտ 4 մլն․ դոլար: Մինչդեռ, սեփականատիրոջ խոսքով, ստադիոնն արժե 50 մլն․»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: