Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում ամփոփելով 2015 թվական ԶՈՒ ուսումնական տարվա արդյունքները, ասաց, որ այն ՀՀ ԶՈՒ համար ձեռքբերումների և դիրքերի ամրապնդման տարի էր:
«2015 թվականը ՀՀ ԶՈՒ համար ձեռքբերումների և դիրքերի ամրապնդման տարի էր: Չի եղել մի տարի, որ ԶՈՒ ղեկավարությունը խնդիրներ առաջադրի և դրանց տարվա ընթացքում չհասնի»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ 2015 թվականը եղել է բավական լարված տարի, հակառակորդը տարբեր խախտումների ու դիվերսիոն գործողությունների է գնացել:
«Զինված ուժերում առաջին անգամ ստեղծվել է մարդու իրավունքների պաշտպանության բարեվարքության ամրապնդման կենտրոն, այդ կենտրոնի գործունեությունն այսօր ծավալվում է բարեվարքության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում»,-ասաց Սեյրան Օհանյանը:
2015-ը ՀՀ ԶՈՒ համար ձեռքբերումների և լարված տարի էր. Սեյրան Օհանյան
Զինված ուժերում առաջին անգամ ստեղծվել է մարդու իրավունքների պաշտպանության բարեվարքության ամրապնդման կենտրոն, այդ կենտրոնի գործունեությունն այսօր ծավալվում է բարեվարքության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում